Դեկտեմբերի 30-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության Էրեբունու բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 7-ի ժամը 12.50-ից մինչեւ դեկտեմբերի 30-ի ժամը 13.50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը կոտրելու միջոցով, Էրեբունու 2-րդ զանգվածում գտնվող իր ամառանոցի նկուղից գողացել են տրակտորի շարժիչ, 4 վերամբարձիչ եւ անվադող:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողների ինքնությունը:

Հունվարի 21-ին կասկածվողներից երկուսը հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել Էրեբունու բաժին:

Գողոնը մասամբ առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն: