Հունվարի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Գրոմիկոյին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս Երեւանում էր գտնվում «Եվրասիական ինտեգրացիոն տարածքի երկրների արտաքին եւ ներքին քաղաքականության արդիական հարցեր» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով: