Հայաստանը ոչ միայն բոլորիս, այլեւ մեզանից առաջ ապրած ու մեզանից հետո ծնվելիք սերունդների ինքնությունն ու արժանապատվությունն է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Մեր ժողովուրդն ապրելու է բարեկեցիկ, պատվով ու մեծ երազանքով: Իմ բաժին առաքելության հետեւից գնալու եմ: Հաջողության չհասնելու տարբերակ չկա»,-նշել է նա: