Հայաստանի Ազգային ժողովի նիստն, արդեն ավանդույթի համաձայն, ընթանում է խորհրդարանականների գրեթե լիակատար բացակայության պայմաններում, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։ Նիստերի դահլիճում ներկա պահին 20-ից մի փոքր ավելի պատգամավոր կա, թեեւ նրանց ընդհանուր թիվը 132 է։