Քրեական շրջանակներում հայտնի որպես Օտարի Կրասնոդարսկի «օրենքով գող» Օտարի Բոյցովի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 210.1 հոդվածով («Հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնելու մասին»): 39-ամյա քրեական հեղինակությունը փախուստի է դիմել, նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել, հաղորդում է «Փրայմ Քրայմ»-ը:

Գործակալության տվյալներով՝ Բոյցովը «թագադրվել է» Սուխումի գողական կլանի կողմից այն բանի համար, որ 2013 թվականի մարտին հաշվեհարդար է տեսել 39-ամյա «օրենքով գող» Գեորգի Ակոեւի (Գիա Սվերդլովսկի) հետ՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Ալսան Ուսոյանի (Դեդ Հասան) զարմիկը: 

Բոյցովը ծեծի է ենթարկել Ակոեւին՝ 19-ամյա պատիժ կրելով բանդիտիզմի եւ №16 ուղղիչ գաղութում ավազակության համար: Այդ արարքի համար Բոյցովին եւ ծեծկռտուքի եւս երկու մասնակցի Ասլան Ուսոյանի կլանի ներկայացուցիչները հեռակա կարգով նրանց մահապատժի են դատապարտել:

Սակայն դատավճիռն այդպես էլ չի իրականացվել. հանգուցյալ Ուսոյանի աջակիցների դիրքերը թուլացել են, իսկ Սուխումիի կլանը՝ ուժեղացել: 2018 թվականի հունվարին Բոյցովին ազատ են արձակել: Դրանից հետո Բոյցովը պետք է գտնվեր վարչական հսկողության տակ, սակայն խուսափել է դրանից, ինչի պատճառով նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել: