Հարավային Կորեայի բանակում զինվորական ծառայությունից հեռացրել են տրանսգենդեր զինվորին, որը համապատասխան վիրահատություն է կատարել, հայտնում է Reuters-ը:

Կենգիդո նահանգում ծառայող սերժանտը 2019 թվականին արձակուրդի ժամանակ Թաիլանդում սեռափոխության վիրահատության է ենթարկվել: Զինվորականը հույս ուներ հետագայում ծառայել կանանց բանակային ստորաբաժանումում: Դրանից հետո ռազմական գերատեսչությունից հայտարարել են, որ տրանսգենդեր կնոջ համար անհնար է ծառայությունը շարունակել: Հետագայում հարավկորեական հանրության շրջանում բանավեճ է ծավալվել  բանակում ԼԳՏԲ ներկայացուցիչների իրավունքների շուրջ: