Շարունակում եմ պնդել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է առողջական վիճակի մասին եզրակացություն ներկայացնի: Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու խորհրդի նախկին անդամ, «Առողջ հանրություն» ՀԿ ղեկավար Մարինա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ եւ՛ իրեն, եւ՛ հասարակությանը հետաքրքիր է պետության ղեկավարի վիճակը: «Մենք շարունակում ենք 26 հազար դոլար հավաքել, որպեսզի վարչապետին ուղարկենք Գերմանիայի բժշկական հաստատություններից մեկը՝ հետազոտվելու համար»,- նշեց Խաչատրյանը: