Թրամփը պատրաստվում է ընդլայնել այն երկրների ցուցակը, որոնց հանդեպ ԱՄՆ մուտքի սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին տեղեկացնում է Politico-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Երկրների մեջ հայտնվել են Բելառուսը, Մյանման, Էրիթրեան, Ղրղզստանը, Նիգերիան, Սուդանը եւ Տանզանիան։

Աղբյուրի համաձայն՝ մուտքի լիակատար արգելքի փոխարեն սահմանափակումները կարող են վերաբերել որոշակի պետական պաշտոնյաների կամ վիզաների որոշ տեսակների։

Ինչպես նշում է Politico-ն, ցանկացած նոր սահմանափակում կարող է սրել կապերն այն երկրների հետ, որոնցից որոշները օգնում են ԱՄՆ-ին ահաբեկչության դեմ պայքարում, իսկ որոշների հետ Վաշինգտոնը փորձում է հարթել հարաբերությունները ռազմավարական պատճառներով։ Հունվարի 27-ին կներկայացվի ցուցակի վերջնական խմբագրված տարբերակը։

Նշենք, որ առաջին նման ցուցակները ի հայտ են եկել Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շաբաթից հետո՝ 2017 թվականի հունվարի 27-ին։ Երկրների ցուցակում են Իրանը, Լիբիան, Սոմալին, Սիրիան եւ Եմենը, Վենեսուելան եւ Հյուսիսային Կորեան։