ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում արեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Ընդ որում, նա չհստակեցրեց՝ ինչի համար, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Միրզոյանը նշեց, որ Սիմոնյանը գիտի, թե ինչի համար է իր դեմ դիսցիպլինար պատիժ կիրառվել:

Նշենք, որ այսօրվա նիստի ժամանակ Արարատ Միրզոյանը սանկցիա  կիրառեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ, իսկ նախօրեին՝ ԲՀԿ-ական մի շարք պատգամավորների նկատմամբ: Միրզոյանն իր թիմակցի նկատմամբ սանկցիա կիրառեց ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի՝ ԱԺ նախագահի միակողմանի գործողությունների մասին հայտարարություններից հետո: