Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրնսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հրազեն պահելու կամ կրելու համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում երեկ՝ հունվարի 21-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու փաստով։