Մենք որոշակի պայմանավորվածություններ ունենք։ 2020թ․ գազի գինը սահմանին չի փոխվի։ Այս մասին հունվարի 22-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցին։ Ինչ վերաբերում է սակագնին, ապա Գրիգորյանը նշեց, որ բազմաթիվ բանավեճեր են եղել, եւ դրանք կշարունակվեն։

««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պնդում է, որ ներդրումային ծրագրերը իրականացվեն։ Ներդրումներն անհրաժեշտ են գազի անխափան, անվտանգ եւ արդյունավետ մատակարարման համար։ Հաշվարկներն իրականացվել են տասը տարվա ընթացքում։ Սա միանգամյա խնդիր չէ»,- ընդգծեց Գրիգորյանը։

Ընդ որում, նա խոստովանեց, որ որոշակի տարաձայնություններ իրենք, այնուամենայնիվ ունեն, եւ չբացառեց, որ ապրիլի 1-ից հետո կառավարությանը կներկայացվի երկնագույն վառելիքի գնի բարձրացման առաջարկություն։ Գրիգորյանը նաեւ նշեց, որ ճիշտ կլիներ, եթե այս քննարկումները անցկացվեին փորձագիտական շրջանակներում։