ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ դատական համակարգում աշխատավարձերը ստեղծում են իրավիճակ, որ մարդիկ հեռանում են, ստեղծում են փաստաբանական գրասենյակ եւ մի քանի անգամ ավելի շատ են վաստակում:

«Բայց եթե հիմա պետական կառավարման համակարգի պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին խոսենք, դա շատ մեծ աղմուկ կբարձրացնի, այսօր էլ այդ աղմուկը կա»,- այսօր՝ հունվարի 22-ին, կառավարությունում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես վիճակագրությունն եմ հանել. ուրեմն 2020 թվականի ընթացքում զինվորականների, ուսուցիչների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձների, բժիշկների, անտառապահների եւ սոցիալական այլ խմբերի աշխատավարձերը բարձրացնելու լրացուցիչ մենք 71 մլրդ դրամ ենք հատկացրել 2020 թվականի ընթացքում: Իսկ պետական ծառայողների աշխատավարձի բարձրացման համար նախատեսել ենք 1 մլրդ դրամ»,-ասաց Փաշինյանը: