Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ եւ բնապահպան Ժաննա Բարսեղյանը մտադիր է պայքարել Ստրասբուրգի քաղաքապետի պաշտոնի համար։

Նա գլխավորում է ֆրանսիական «Էկոլոգիա՝ կանաչների կուսկացության» ցուցակը։ Կուսակցությունը 2019թ․ մայիսին քաղաքային ընտրություններում լավ արդյունքների է հասել

Ժաննա Բարսեղյանը 39 տարեկան է։ Նրա հիմնական խնդիրը կլիման եւ անհավասարության դեմ պայքարն է։ Տեսանյութում, որտեղ Բարսեղյանը պատմում է իր մասին, նա նշել է, որ սիրում է ֆրանսիական փոփ-երաժշտություն եւ դասական երաժշտություն, հատկապես Ֆրանց Շուբերտին։

Ստրասբուրգի քաղաքային ընտրությունները կանցկացվեն մարտի 15-22-ը։ Առայժմ 8 հոգի է հայտարարել քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։