Եգիպտոսի հյուսիսում 9-ամյա երեխան մահացել է արագ պատրաստվող մեկ չափաբաժին լապշա գործածելուց հետո, հայտնում է Akhbar el-Youm-ը:

Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում Գարբիա նահանգի Մախալյա Կուբրա քաղաքում:

Տղայի ծնողները դեպքի վայր ժամանած ոստիկաններին հայտնել են, որ մահվանից առաջ նա կերել է արագ պատրաստվող մեկ չափաբաժին լապշա:

«Բժիշկների հաշվետվության համաձայն՝ մահը վրա է հասել արյան ճնշման բարձրանալու եւ սրտի նոպայի հետեւանքով»,- հայտնում է պորտալը:

Քրեական հետախուզության մասնագետները սկսել են տղայի մահվան հանգամանքների հետաքննություն: