Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 67 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության` 6, , մարմնական վնասվածք հասցնելու եւ յուրացման կամ վատնման` 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման,սպանության սպառնալիքի, սառը զենքի հայտնաբերման ու ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու՝ 2-ական, սպանության, անձի առեւանգման, կողոպուտի, գույքի դիտավորությամբ վնասման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ծեծի, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու ու առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի եւ բնակարանային գողությունների՝ 2-ական եւ գույքի դիտավորությամբ վնասման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ մահացել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: