«Էրեբունի պլազա»-ի ներսում կրակոցներ են հնչել։ 

NEWS.am-ին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնեցին, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները. ահազանգը ստացվել է ժամը 14:38-ին։

TV5-ի լրագրող Ագնեսա Խամոյանը Facebook-ի իր էջում գրել է, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում տարօրինակ վարքագծով տղամարդը կրակել է ներսում: