Հնդկական Նիմոդիա գյուղի (Ռաջաստան նահանգ) բնակիչները ցնցվել են նոր ծնված այծով, որի մռութը մարդկային դեմք է հիշեցնում, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Mirror պարբերականին։

Մուտանտ այծը ծնվել է մի քանի օր առաջ։ Նրա տերը՝ Մուկեշժի Փրայապապը, ենթադրում է, որ կենդանին տառապում է ցիկլոպիայով։ Բայց նորածին այծը երկու աչք ունի։

Գյուղի որոշ բնակիչներ երկրպագում են այծին որպես աստվածության մարմնավորում։ Հազվադեպ հիվանդություններով տառապող կենդանիները հաճախ են գրավում Հնդկաստանի՝ ռեինկարնացիային հավատացող բնակիչների ուշադրությունը։