Էր Ռիադը պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը:

Նրա խոսքով՝ թագավորությունը բաց է Թեհրանի հետ բանակցությունների համար, սակայն «դա կախված է Իրանից»: Նա նշել է, որ Իրանը պետք է հրաժարվի իր տարածաշրջանային ազդեցությունից՝ որպես բանակցությունների համար նախապայման:

Իրանը բազմիցս հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ տարաձայնությունները հարթելու եւ միջտարածաշրջանային գերտերությունների միջամտությունից խուսափելու համար:

Տարբեր երկրներ, ներառյալ Պակիստանն ու Կատարը պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդ դառնալ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ բանակցություններում: