Ռուսական С-400 ՀՕՊ համալիրները համատեղելի են ՆԱՏՕ-ի հետ՝ պնդում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ  Չավուշօղլուն, հաղորդում է Reuters-ը:

«Պնդում են, թե С-400-երը եւ F-35-երն անհամատեղելի են: Ահա մեր առաջարկը՝ եկեք ստեղծենք աշխատանքային խումբ, այն կարող է գլխավորել ՆԱՏՕ-ն, եւ թող փորձագետները գնահատական տան եւ հայտնեն մեզ: Մենք կարծում ենք, որ դրանք համատեղելի են: Ռուսական համալիրները որեւէ սպառնալիք չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համակարգերի, նրա դաշնակիցների համար»,- ասել է նա: