Պեկինի իշխանությունները չեղարկում են Չինական Նոր տարվա առթիվ զանգվածային միջոցառումները կորոնավիրուսի պատճառով, հաղորդում է DW-ը՝ հղում անելով Bejing News-ին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ երկրի իշխանությունները որոշել են մեկուսացնել երկրորդ խոշոր քաղաքը: Սկսած կեսգիշերից դադարեցվում է երկաթուղային եւ ավտոբուսային հաղորդակցությունը Հուանգան քաղաքի հետ, որն ունի 7,5 մլն բնակչություն: Կփակվի նաեւ քաղաքային շուկան, կինոթատրոններն ու ինտերնետ սրճարանը: Իշխանությունները բնակիչներին կոչ են արել լքել քաղաքը միայն ծայրահեղ դեպքերում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ այդ վիրուսով վարակվել է 620 մարդ, 17 մարդ մահացել է: