«Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոց արձակած անձը բարձրացել էր 2-րդ հարկ։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ականատեսներից մեկը։

«Սկզբից եկել է, կրակոց ենք լսել, զենքը պահել է մեր հղի աղջիկներից մեկի վրա։ Բարդրացել է 2-րդ հարկ։ Մեր դուռն էլ բացեց, մեր աշխատողներից մեկի սենյակ էլ է մտել, աշխատողներից մեկին պատանդ վերցրեց, ասաց, որ Վիկտոր Սողոմոնյանին է պահանջում, Քոչարյանի կաբինետ է ցանկանում բարձրանալ։ Բայց առաջին դեպքը չէ, մի քանի օր առաջ էլ էր ինչ-որ դեպք եղել»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցությունների ավարտին անձը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին և տեղափոխվել ոստիկանություն: