Google ընկերությունը աշխատում է «Թվային բարեկեցություն» նախագծի վրա, որը կոչված է սմարթֆոնների ժամանակակից օգտատերերին օգնել վերահսկելու թվային կախվածությունն ու գաջեթի առջեւ անցկացրած ժամանակը։ Այս անգամ ընկերությունը երեք նոր հավելված է ներկայացրել։ Envelope-ը թույլ է տալիս սովորական սմարթֆոնի չափով թղթե ծրար ստեղծել, հայտնում է IXBT-ը։

Այդպիսի ծրարը թույլ կտա օգտվել բազային գործառույթներից, օրինակ անհրաժեշտության դեպքում զանգել։ Առայժմ նման «ծրար» կարելի է պատրաստել միայն Pixel 3a-ի համար։ Activity Bubbles-ը եւ Screen Stopwatch-ն իրենցից ներկայացնում են կենդանի պաստառներ, որոնք թույլ են տալիս օրվա ընթացքում հետեւել սմարթֆոնի գործունեությանը։