Տեսնե՞ս «ոչ բռնությանը» կոչով հասարակությանը դիմած վարչապետն հասկացավ, որ ասֆալտին փռելու, թևերը կտրելու, պատերին ծեփելու, աջ ու ձախ թշնամիներ ու հակահեղափոխականներ փնտրելու սեփական ուղերձներն են ներկա ատելության ու թշնամաքի անտանելի մթնոլորտի գեներատորները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։

«Չէր խանգարի, որ մի այսպիսի կոչ էլ վարչապետն ուղղեր ԱԺ-ի սեփական թիմին. ԱԺ հայտարարությունների ժամին ԻՔ պատգամավորների տեքստերը լսելիս տպավորություն էր, թե հարևան երկրի մեջլիսում արտահայտվելու բացառիկ հնարավորությունից են օգտվում, դիմացն էլ ոսոխն է նստած:

Նետված քարերը հավաքվելու ժամանակ էլ ունեն...»,-նշել է նա։