ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանում երկու անձանց եւ վեց ընկերությունների դեմ, որոնցից չորսը կապված են Ազգային իրանական նավթային ընկերության հետ։

«Իրանի նավթաքիմիական եւ նավթային հատվածները իրանական ռեժիմի գլոբալ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման հիմնական աղբյուրն են եւ թույլ են տալիս նրան սեփական ժողովրդի հանդեպ մշտապես բռնություն կիրառել»,- նշել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։