«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին հարցրինք` հնարավո՞ր է ինքը դառնա Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակը եւ հունվարի 25-ին Կապանում տեղի ունենալիք մեծ ասուլիսն ինքը վարի։ «Ոչ, նման բան չկա»:

Այսինքն` չի՞ բացառվում, որ ասուլիսը տեղի ունենա առանց խոսնակի։ «Պետք է կառավարությանը դիմել»: Ի դեպ, քրեական ենթամշակույթին վերաբերող օրենքի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանն այդ ենթամշակույթին բնորոշ արտահայտություն թույլ տվեց` հորդորելով պատգամավորներին «լռվել հայաթների բեսեդկաներում»․ հետաքրքրվեցինք՝ նիստից հետո անդրադարձա՞ք այդ բացթողմանը։

«Ոչ, դա տիպիկ բնորոշումն էր «Բարգավաճի» այդ օրվա վարքի»: Ասել է` «տիպիկության» տեսանկյունից հաղթեցիք ԲՀԿ-ին։ «Հաղթելու խնդիր մենք չենք դրել. ժողովուրդն է որոշում, ժողովուրդն է գնահատական տվողը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում