Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 24-ին շարունակվում են ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստերը:

Այս քառօրյայի օրակարգում ընդգրկվել է 43 հարց, որոնցից 17-ը կքննարկվեն երկրորդ ընթերցմամբ:

Օրակարգում են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,  «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։