Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննված թիվ. 17893219 քրեական գործով վարույթն իրականացրած քննիչ Լ. Բաղդասարյանի եւ նույն բաժնի պետ Վ. Ավագյանի արարքներում բացակայել են կարգապահական խախտման հատկանիշները: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվության ծառայությունը։

2019 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ստացված քաղաքացի Արմինե Դավթյանի դիմումում նշված հանգամանքների, ինչպես նաեւ` 20.12.2019թ. «Հետք.ամ» էլեկտրոնային լրատվական կայքում`«Մեյմունությանդ թարգը տուր, մինչեւ ցուցմունք չտաս, չես գնալու, - քննչական բաժնի պետը`քաղաքացուն» վերտառությամբ Ա. Դավթյանի կողմից տրված հարցազրույցի նյութի կապակցությամբ իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ քննիչ Լ. Բաղդասարյանի եւ նույն բաժնի պետ Վ. Ավագյանի արարքներում բացակայել են կարգապահական խախտման հատկանիշները:

Ներկայումս նախաքննությունը շարունակվում է: