Ներկայացված օրինագիծն ուղղված է Հայաստանի էներգետիկ արդյունաբերությունում իրական սեփականատերերի բացահայտմանը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, հունվարի 24-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտաշես Պետրոսյանը։

Մասնավորապես, խոսքը սեփականատերերի մասին է, որոնք ունեն բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսը այս կամ այն ընկերությունում, որն զբաղվում է գործունեության այդ տեսակով Հայաստանի տարածքում։ Օրինագծի համաձայն՝ խոսքն այն ընկերությունների մասին է, որոնք զբաղվում են էլեկտրաէներգիայի, ջերմաէլեկտրաէներգիայի կամ էլ միաժամանակ երկուսի արտադրությամբ։ Ինչպես նշեց խորհրդարանականը, դա թույլ կտա ապահովել ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ինչպես պետության, այնպես էլ հասարակության առջեւ։