Հունվարի 24-ին Երեւանում ընթանում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների. ապագայի հմտություններ» տարածաշրջանային ծրագրի եզրափակիչ միջոցառումը, որի ժամանակ ներկայացվելու են 2018-2020 թվականների աշխատանքների արդյունքները:

Միջոցառմանը մասնակցում են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, պետական եւ մասնավոր հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ երիտասարդների, կրթության ու զբաղվածության ոլորտում աշխատող փորձագետներ:

Մասնակիցները գիտության տարբեր ճյուղերի խմբային պարապմունքներ կանցկացնեն:

Ծրագիրն իրականացվել է նաեւ Վրաստանում եւ Ուկրաինայում: