Տվյալ օրենսդրական նախաձեռնությունն առաջարկում է պարտադիր դարձնել գույքահարկի վճարումը անշարժ գույքի առուվաճառքի դեպքում: Այս մասին հունվարի 24-ին ԱԺ նիստում «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց օրինագծի համահեղինակ Գեւորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ տվյալ օրենքի ընդունումից հետո բոլոր դեպքերը, երբ գնորդը, որը չգիտի օրենքն ու ձեռք է բերում անշարժ գույք, որն արդեն ունի գույքահարկ, կզորայացվեն: Բացի այդ, Պապոյանը կարծում է, որ դա թույլ կտա պարզեցված կառավարման միջոցով մեծացնել համայքների բյուջեները: