Եվրամիությունը չի համաձայնի Լիբիայի վերաբերյալ քաղաքական որոշմանը, եթե Թուրքիան եւ Լիբիան չհրաժարվեն իրենց ստորագրած ծովային համաձայնագրից, որտեղ անտեսվում են հունական որոշ կղզիների տարածքային ջրերը։ Այս մասին  ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, տեղեկացնում է Greek Daily-ին։

«Ես հստակ հասկացրի բոլորին, ում դա վերաբերում է, որ Լիբիայում քաղաքական լուծում չի լինի, որին ԵՄ-ը համաձայնություն կտա, եթե այդ համաձայնագրերը չչեղարկվեն»,- ասել է Միցոտակիսը՝ նկատի ունենալով նոյեմբերին Անկարայի եւ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Տրիպոլիի կառավարության համաձայնագիրը։

Միցոտակիսը նշել է, որ Աթենքը պետք է ներգրավված լինի բանակցություների ցանկացած նոր ռաունդի, որը կվերաբերի Լիբիայում իրավիճակին՝ ավելացնելով, որ ճիշտ չէր Հունաստանը անցած շաբաթ Բեռլինում կայացած քննարկումներից բացառելը։ «Ես շատ անկեղծ զրույց եմ ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ»,- ասել է նա։ «Ես կարծում եմ, որ սխալ էր, որ Հունաստանին չէին հրավիրել»։ «Ես ցանկանում եմ որքան հնարավոր է հստակ լինել. Հունաստանը Լիբիայի մերձավոր հարեւանն է, կայունության հենարանը... Մենք խնդրի մի մասը չենք, մենք լուծման մասն ենք»,- ավելացրել է նա՝ նշելով, որ խնդիրը չի սահմանափակվում Լիբիայում իշխանության համար ներքին պայքարով։

Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքների Թուրքիայի մտադրությունների մասին հարցին նա պատասխանել է, որ «ժամանակն է, որ Եվրոպան մի փոքր ավելի մեծ ուշադրություն հատկացնի այն բանին, ինչ տեղի է ունենում աշխարհի մեր անկյունում»