WhatsApp մեսենջերը փետրվարի 1-ից չի գործի հնացած iOS 8 Android 2.3.7 օպերացիոն համակարգերում եւ ավելի հին տարբերակներում, տեղեկացնում է «ՌԳ»-ն՝ հղում կատարելով մշակողների կայքին։

Սերվիսի հասանելիությունը պահպանել ցանկացող օգտատերերին խորհուրդ է տրվում անցնել Android 4.0.3, iOS 9 եւ ավելի թարմ տարբերակների կիրառման, ինչպես նաեւ սարքերի՝ KaiOS 2.5.1 հիմքի վրա։

Մշակողները նշում են, որ չաթերի պատմության տեղափոխումը մի պլատֆորմից մյուսին անհնար է, բայց օգտատերերը կարող են չաթերի իրենց պատմությունը փոխանցել էլեկտրոնային փոստով։

Բացի այդ, պետք է պատրաստ լինել, որ հնացած սարքերում WhatsApp-ի «որոշ գործառույթներ» կարող են դադարեցնել աշխատանքը ցանկացած ժամանակ։ Օրինակ, iOS 8 եւ Android 2.3.7 գաջեթների օգտատերերը արդեն չեն կարող ստեղծել նոր աքաունթներ մեսենջերում, կարող են միացնել միայն գոյություն ունեցողները։

NetMarketShare-ի տվյալներով՝ iOS 8-ի կառավարմամբ աշխատում է բջջային սարքերի ընդհանուր թվի 0,25 տոկոսը։ Android 2.3.*-ի բաժինը կազմում է տոկոսի հարյուրերորդական մասը, բայց խոսքը կարող է վերաբերել միլիոնավոր գաջեթների։