ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Քամալյանն ազատվել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արտակ Քամալյանին 2020 թվականի հունվարի 31-ից ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: