Աղջիկը պատուհանից վայր է ընկել խանտիմանսիյսկյան Իզլուչինսկում։ Նա ցած է ընկել 9-րդ հարկից ձնաթմբի մեջ եւ ողջ է մնացել։ Ականատեսներից մեկը նկարահանել է նրա անկումը, տեղեկացնում է 360 հեռուստաալիքը։

Կադրերում երեւում է, թե ինչպես է նա վայր ընկնում մեծ բարձրությունից ու հայտնվում ձնաթմբում։ Մի քանի վայրկյան հետո նա վեր է կենում եւ հեռանում։

«Աղջիկը ողջ է մնացել, բայց միջին ծանրության վնասվածքներ է ստացել, նրան ուղարկել են հիվանդանոց»,- ՌԻԱ «Նովոստի»-ն մեջբերել է տեղի ՔԿ ներկայացուցչի խոսքերը։

Գործակալության աղբյուրը արտակարգ իրավիճակների ծառայությունում նշել է, որ աղջկան հաջողվել է ողջ մնալ շնորհիվ այն բանի, որ ձմեռային հագուստով էր եւ ընկել է հենց ձյան մեջ։

«Մեգապոլիս» հեռուստաալիքը նշել է, որ 27-ամյա աղջկան հասցրել են վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները ոչ մի կոտրվածք չեն հայտնաբերել, միայն ներքին օրգանների վնասվածքներ։ Այժմ քննիչները ստուգում են իրականացնում։