Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողի Ռոտ-ամ-Զե բնակավայրում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ, եւ, ամենայն հավանականությամբ, կան զոհեր: Այս մասին հայտնել է Գերմանիայի ոստիկանությունը, հաղորդում է DW-ը:

Միջադեպի հետեւանքով կան նաեւ վիրավորներ:

Կասկածյալը ձերբակալվել է, շարունակվում է ոստիկանության խոշորամասշտաբ օպերացիան:

Նախնական տեղեկություններով՝ խոսքը ընտանեկան հանգամանքների հետ կապված կատարված հանցանքի մասին է:

Ենթադրյալ կասկածյալի հնարավոր հանցակիցների մասին տեղեկություն չկա: