Երեւանում այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։15-ի սահմաններւմ BMW X5 մակնիշի 60 VՏ 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջանիբեկյան փողոցում՝ թիվ 49 տան դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 36 RO 797 համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան։

Վարորդները վթարի մասին տեղեկությունը փոխանցել են Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն եւ ապահովագրական ընկերություններ եւ սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՃՈ ծառայողներն ու ԱՊՊԱ-ի աշխատակիցները։