Իսրայել է ժամանել Նիդերլանդներից պատվիրակության ինքնաթիռը, որի ղեկին ինքը՝ պետության թագավորն էր, հաղորդում է Կորրեսպոնդենտ.net-ը:

Նիդերլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրը Իսրայել է հասցրել երկրի պատվիրակությանը Հոլոքոստի հիշատակին նվիրված համաշխարհային ֆորումին մասնակցելու համար:

Հրապարակված տեսահոլովակում լսվում է, թե ինչպես է դիսպետչերն ասում. «Բարի գալուստ, Ձերդ Մեծություն»:

Հարկ է նշել, որ ավելի վաղ թագավորը խոստովանել է, որ քսան տարվա ընթացքում աշխատել է որպես ուղեւորատար ինքնաթիռի օդաչու: Նա թռիչքներ է իրականացնում որպես KLM ավիաընկերության օդաչու շաբաթական երկու անգամ:

Թագավորն սկսել է աշխատել որպես օդաչու նախքան 2013 թվականին գահակալությունը, երբ նրա մայրը՝ թագուհի Բեատրիքսը, հրաժարվել էր գահից: Վիլեմ Ալեքսանդրն աշխատել է որպես երկրորդ օդաչու KLM ընկերության դուստր KLM Cityhopper-ի չվերթների ժամանակ: