Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկին, հայտնում են կառավարության լրատվության ծառայությունից։

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Մհեր Գրիգորյանն ու Սերգեյ Կոպիրկինը երկուստեք ընդգծել են, որ երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում դինամիկ կերպով զարգանում է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի շուրջ: