Կանադայում Mission Hill գինու գործարանի աշխատակիցը հեռացվել է աշխատանքից, երբ պատահաբար կոյուղու մեջ մի քանի հազար լիտր գինի է լցրել, հաղորդում է CTV-ը:

Այդ որոշումը կայացվել էր բավականին երկարատեւ դատավարության արդյունքում, որը սկսվել էր 2018 թվականի նոյեմբերին տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո:

Բրենթ Քրոզյեն աշխատում էր գինեգործարանում երկար տարիներ շարունակ: Նրա պարտավորությունների շրջանակում էր գինու խառնումն ու բաշխումը ռեզերվուարներում: Յուրաքանչյուր 15 րոպեի ընթացքում նա նաեւ պետք է ստուգեր ռեզերվուարների կլապանները:

Սակայն Քրոզյեն բաց էր թողել մեկ կլապանի ստուգումը, ինչի հետեւանքով 5 680 լիտր սովինյոն բլան գինի էր արտահոսել:

Գինեգործարանը գնահատել է հասցված վնասը շուրջ 162 500 դոլարի չափով:

Մեկ ամիս անց Քրոզյեն ստացել էր իրեն աշխատանքից ազատելու մասին նամակը: Այնուհետեւ նա դիմել էր դատարան իր պաշտոնում վերականգնվելու համար, սակայն դատարանը բռնել էր գինու գործարանի կողմը: