Գերմանական Ռոտ-ամ-Զեում հրաձգությունը կազմակերպել էր Գերմանիայի 26-ամյա քաղաքացին: Հանցագործի գործողությունների զոհերի թվում էին նրա մայրն ու հայրը: Այդ մասին ոստիկանության ներկայացուցիչը պատվել է n-tv հեռուստաալիքին, հաղորդում է Gazeta-ն:

Նա պատմել է, որ Ռոտ-ամ-Զե համայնքի Բանհոֆշտրասսեի սրճարանում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հայտնաբերվել է երեք տղամարդու (26, 65 եւ 69 տարեկան), ինչպես նաեւ երեք կնոջ (36, 56 եւ 62 տարեկան) դի:

«Եղել է նաեւ երկու տուժած, որոնք ստացել են բժշկական օգնություն»,-հայտնել է ոստիկանը:

Նրա խոսքով՝ եւս մեկ տուժածի կյանքը վտանգված է:

Իրավապահ մարմինների վարկածով՝ ողբերգությունը կապված է ընտանեկան հարաբերությունների հետ: