Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի նախաշեմին Պաշտպանության նախարարության «Հիշողության ճանապարհ» նախագծի շրջանակում Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ Գլխավոր տաճարի տարածքում (Մոսկվայի մարզ, Կուբինկա) նախատեսվում է հուշահամալիր ստեղծել, որում կտեղադրվեն Մեծ հայրենականի բոլոր մասնակիցների տվյալները:

Այս նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նաեւ մարմարի վրա հավերժացնել խորհրդային մարտիկների նշանակալի գերեզմանատեղիների մասին հիշատակը, որոնք զոհվել եւ մահացել են հանուն խաղաղ ապագայի: Սրա հետ կապված Երեւանում հունվարի 25-ին տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիրից հողահատկացման հանդիսավոր արարողությունը այն ՌԴ ԶՈՒ Գլխավոր տաճարի տարածքում տեղադրելու համար:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Դրանից հետո նախատեսվում է ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դնել «Մայր Հայաստան» հուշարձանի Հավերժական կրակի մոտ: