Հունվարի 25-ին, ժամը 02:34-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղում այրվում է կուտակած թեփ։  Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնապատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։22-ին, մարվել՝ 03:53-ին։ Տնակն (մոտ 80 քմ) ամբողջությամբ այրվել է: