Ես նման եմ մի մարդու, որն ունի այդօրինակ մտավախություններ։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը արդյոք հնարավոր է ասի բաներ, որոնք չպիտի ասեր։

«Ոմանք այնպիսի հայտարարություն են անում, կարգին հաղորդում կա, որ գալիս, ասում է՝ ես ամեն ինչ գիտեմ, հետո գալի, ասում է՝ ես ամեն, ամեն ինչ գիտեմ, հետո ասում է՝ ես ամեն, ամեն, ամեն ինչ գիտեմ, իսկ վերջում հայտնվում է հիմար վիճակում։ Հիմա բոլոր նրանք, որոնք հայտարարում են, որ ամեն, ամեն ինչ գիտեն, այսօրինակ սկետչի հերոսներ են»,-նշեց նա։

Հարցին, որ Վանեցյանն ասում է ՍԴ-ի հետ էր կապված իր «Կանգ առ»-ի կոչը, Փաշինյանն ասաց․ «Յութուբում որոնեք, գտեք էն, որ ասում է՝ ես ամեն, ամեն ինչ գիտեմ, բոլոր հարցերի պատասխանները այդ սկետչի մեջ կգտնեք»։