Հունվարի 24-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Կումայրիի բաժին դիմած քաղաքացին հայտնել է, որ ժամը 14.19-ի սահմաններում, Շահումյան փողոցում գտնվող իր ղեկավարման ներքո գտնվող սուպերմարկետի դրամարկղի վրայից մի տղամարդ բացահայտ հափշտակել է խանութին պատկանող բջջային հեռախոսը և հեռացել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Կումայրիի բաժնի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 16.35-ին Շիրազի-Ղորղանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել է 60-ամյա տղամարդը, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Գողոնն առգրավվել է:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: