Այս պահին Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու պայմանավորվածություն չկա: Այս մասին հունվարի 25-ին Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Մյունխենում անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու հնարավորության մասին հարցին:

Փաշինյանի խոսքով՝ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, սակայն բացառել չի կարելի: Հանդիպման հարցն ընդհանուր առմամբ քննարկումների փուլում է:

Վարչապետը հիշեցրեց, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպման շրջանակում Իլհամ Ալիեւի հետ շփվել է: «Նման կարգի հանդիպումն օգտակար եմ համարում, քննարկելը չի վնասի, դա օգտակար է»,- նշեց Փաշինյանը:

Նա միաժամանակ արձանագրեց, որ դեռեւս Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ելույթ ունենալիս հայտարարել էր քննարկումների շրջանակի մասին: Բայց ներկայիս փուլը պետք է անչափ արդյունավետորեն օգտագործել: Կարծում եմ, որ այն սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով այնքան էլ արդյունավետորեն չի օգտագործվել: Ադրբեջանական կողմից չկա համարժեքություն իմ այն հայտարարւթյանը, որ կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»,- նշեց Փաշինյանը: «Մենք պատրաստ են կառուցողական, նորմալ աշխատանքին՝ այն որքան էլ բարդ լինի»,- հավաստիացրեց վարչապետը: Նրա խոսքով՝ սա ինչպես Ադրբեջանի ու Արցախի նախագահների եւ Հայաստանի վարչապետի անձնական պատասխանատվությունն է, այնպես էլ ընդհանուր պատասխանատվություն է: Բայց ո՞վ է ասել, որ նախագահ կամ վարչապետ լինելը հեշտ է»,- ամփոփեց Փաշինյանը: