ԱՄՆ պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական նախագծերի վարչությունը (Defense Advanced Research Projects Agency, DARPA) ամերիկյան Northrop Grumman ընկերության հետ հիպերձայնային զենքի դեմ պայքարի միջոցների ստեղծման համար տեխնոլոգիաների մշակման պայմանագիր է կնքել: Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Համաձայնագրի շրջանակում աշխատանքները պետք է կատարվեն 2021 թվականի հունվարին, տեղեկացրել են մամուլի ծառայությունից:

Հիպերձայնային զենքին հակազդելու ամերիկյան նոր միջոցների մշակումը իրականացվում է Glide Breaker ծրագրի շրջանակում, որը 2018 թվականին նախաձեռնել էր DARPA-ն: Ըստ Glide Breaker-ի պաշտոնական ներկայացման՝ նախագծի զարգացման ընթացքում նախատեսվում է «տեխնոլոգիաների մշակում եւ ցուցադրում, որոնք կարող են հիպերձայնային սպառազինությունից պաշտպանություն ապահովել»: Նախկինում DARPA-ն պայմանագրեր էր կնքում միայն հիպերձայնային հարձակողական սպառազինության ստեղծման համար:

Ներկայումս հիպերձայնային զենքի ստեղծման ոլորտում առաջատար դիրքեր է գրավում Ռուսաստանը:

Հիպերձայնային սպառազինության ստեղծման ոլորտում ակտիվ աշխատանքներ է վարում նաեւ Չինաստանը: