Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե երկրի դատական համակարգի ապագա բարեփոխումների նկարագրման համար ինչ պատճառով այլեւս չի օգտագործվում «վեթինգ» սահմանումը:

Հունվարի 25-ին Կապանում մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին՝ Փաշինյանը նշեց, որ «վեթինգ» բառից հրաժարվել են, քանի որ այս սահմանումը մեծ թվով բացասական արձագանք էր առաջացնում: Նրա խոսքով՝ իրականում խոսքը վստահելիության մասին է:

«Մենք չենք պատրաստվում աջ ու ձախ հնձելու: ՍԴ-ի շուրջ իրավիճակն այդ մասին է վկայում. մենք խնդրում ենք ըմբռնումով մոտենալ եւ սեփական ժողովրդի դեմ չպատերազմել»,- ասաց Փաշինյանը: