Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ–խմբ) նահանգում հունվարի 24–ի երեկոյան տեղի ունեցած 6.8 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 22–ի։

Թուրքիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ բացի 22 զոհերից, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 1243  բնակիչ։ «Երկրաշարժից հետո 24 ժամվա մեջ գրանցվել է 401 հետցնցում»,–նշվել է հայտարարության մեջ։