Ինդոնեզական Բուտոն կղզու մոտ ձուկը թռել է նավակի մեջ եւ ծակել 16-ամյա ձկնորսի պարանոցը ու նրան նավից դուրս գցել, գրում է Daily Mirror-ը։

Մուհամմադ Իդուլը ձուկ էր բռնում, երբ հանկարծ ջրից սկսել են սարգաններ դուրս թռչել։ Ձկներից մեկը գրոհել է դեռահասին։ Նա իր սուր ու երկար ծնոտը մինչեւ վերջ մխրճել է տղայի պարանոցը։ Ձկնորսը նավակից ընկել է։

Տղային հաջողվել է լողալ մինչեւ ափը։ Պարանոցի մեջ ձկան կտորներով նա կարողացել է տուն հասնել։ Նրան անմիջապես մոտակա հիվանդանոց են տարել, որտեղ հաջողությամբ վիրահատել են։

Սարգանը ծովային ձուկ է՝ երկար մարմնով եւ ձգված ծնոտով։ Միջինը դրանք հասնում են 75 սմ-ի։ Սարգանը կարող է 60 կմ/ժ արագությամբ դուրս թռչել ջրից։