2016թ․ Վիրջինիայում գտնված ապակյա շիշը, պարզվել է, ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակների թալիսման է՝ նախատեսված չար ոգիներից պաշտպանվելու համար, հայտնում է UPI-ը։

Ուիլյամի եւ Մերիի անվան հնագիտական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչների խոսքերով՝ շիշը գտնվել է հնագիտական պեղումների ժամանակ։

Սկզբում այն համարել են մեխերի պահպանման տարա։ Սակայն հետագա ուսումնասիրությունները պարզել են, որ արտեֆակտը ոչ այլ ինչ է, քան «կախարդի շիշ»։ Այս թալիսմանը զինվորները օգտագործել են, որպեսզի պատերազմի ժամանակ քշեն չար ոգիներին։

Մարդիկ, ովքեր վախեցել են, թե գտնվում են մութ կախարդանքի ազդեցության ներքո, մեխերով լցված շիշը հորել են իրենց տան տակ։ Ջերմությունից մեխերը պետք է ակտիվանային եւ քանդեին կախարդությունը։

Գտնված «կախարդի շիշը» ԱՄՆ-ում հայտնաբերված տասը շշերից մեկն է։ Բրիտանացի հնագետները մոտ 200 նման շիշ են հայտնաբերել։